Երևանի պատմության թանգարանը պարգևատրվեց ՀՖՄ-ի ոսկե մեդալով
Երևանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Երևան քաղաքի օրվան նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի փակման հանդիսավոր արարողությունը:
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում ցուցահանդեսում ներկայացված հավաքածուների հեղինակները պարգևատրվեցին Հայաստանի ֆիլատելիստների միության ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով: Հայաստանի ֆիլատելիստների միության ոսկե մեդալով պարգևատրվեցին նաև ցուցահանդեսի հովանավորներ «ՀԱՅՓՈՍՏ» ընկերությունը, Երևանի պատմության թանգարանը, «Կիլիկիա» գարեջրի գործարանը, «Ինգո Արմենիա» և «Յունիկոմպ» ընկերությունները։