Պատրիկ Ֆիորին այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 30-ին ընդունել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին: Հանդիպումից հետո Պատրիկ Ֆիորին այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան:
Նա իր գրառումներն է թողել թանգարանում պահվող Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առթիվ հրատարակված գրառումների գրքում: