Երևանի պատմության թանգարանում բացվել է «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը
![](https://yhm.am/wp-content/uploads/2012/04/9555_am_1.jpg)
Ապրիլի 16-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում ՀՀ կառավարության հովանու ներքո բացվեց «Կառուցել առանց քանդելու» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձիք: Ցուցահանդեսը դիտել է նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Հյուրերը շրջել են սրահներում, թանգարանում պահպանվող հուշարձան- շենքերի լուսանկարների միջոցով ծանոթացել դրանց պատմությանը, դիտել Երևանում ապրած նշանավոր ընտանիքների անձնական իրերը: Ցուցահանդեսում ներկայացված են Հայկ Բիանջյանի աշխատանքները, ճարտարապետ Գարեգին Եղոյանի նախագծի հատակագիծը` Աբովյան-Պուշկին-Սախարովի հրապարակ տարածքի ծրագրի վերաբերյալ, որով նախատեսվում է պատմական շենքերի պահպանմամբ իրականցնել ճարտարապետական նոր նախագծեր: Ցուցահանդեսը կգործի մինչև 2012թ ապրիլի 19-ը: