Բացվեց Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսը
ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում հունիսի 21-ին բացվեց լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, անվանի քանդակագործներ, ճարտարապետներ, պաշտոնատար անձինք:
Կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու,
ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար տիկին Հակոբյանը Զավեն Խտըշյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: