Քաղաքային էքսկուրսիա՝ «Ճանապարհ» խորագրի ներքո
Սեպտեմբերի 29-ին Հայաստանը կմիանա Եվրոպական ժառանգության օրեր» ձեռնարկին, որն այս տարի անց է կացվում «Ճանապարհ» խորագրի ներքո:
Այդ օրը՝ ժամը 12:00-13:30, Երևան քաղաքի պատմության թանգարանը (Երևան, Արգիշտիի 1/1) նախաձեռնել է քաղաքային էքսկուրսիա թանգարանից դեպի Հանրապետության հրապարակ:
Էքսկուրասիայի ընթացքում նաև կներկայացվեն թանգարանի՝ մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված գործունեությունն ու ձեռքբերումները:
Թանգարանի դռները բաց են բոլոր այցելուների առաջ, սիրով հրավիրում ենք միանալ մեզ:
Ավելացնենք, որ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ. Եվրախորհրդի կողմից: 1999 թվականից սկսած միջոցառումների շարքը իրականացվում է Եվրախորհուրդ – Եվրամիություն համագործակցությամբ` «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով: