Ցուցահանդեսներ՝ նվիրված Երևանի 2794-ամյակին

«Երևան. Հայացք ապագայից»

Երևանի օրվա տոնակատարության շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանը և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը հոկտեմբերի 12-ին, 13-ին և 14-ին հրավիրում են «Երևան. Հայացք ապագայից» խորագրով ցուցադրությանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ պարտեզ-սրահում»:

Ցուցադրության ընթացքում Երևան քաղաքի պատմության թանգարանն իր հավաքածուից կներկայացնի արվեստի 36 գործ:

«Երևանյան խճանկար»

Համայն հայության մայրաքաղաք Երևանի օրվան նվիրված տոնակատարության շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը նախաձեռնել են ժողովրդական արվեստի գործերի համատեղ ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին:

Երևան քաղաքի պատմության թանգարան
Տարածել