Լույս է տեսել «Երևան-3» գիտական հոդվածների ժողովածուն
![](https://yhm.am/wp-content/uploads/2012/11/Book-Yerevan2012-1.jpg)
Երևան քաղաքի պատմության թանգարանը հրատարակել է «Երևան-3» գիտական հոդվածների ժողովածուն: Ժողովածուում տեղ գտած հրապարակումները վերաբերում են մայրաքաղաքի հուշարձանների վիճակին, 21-րդ դարասկզբին Երևանում տեղի ունեցած ժողովրդագրական գործընթացներին, էկոլոգիական, սոցիալական և սանիտարական վիճակով պայմանավորված՝ առողջապահական հիմնախնդիրներին, գետնանցումների բարելավման ճանապարհներին, Երևանի քաղաքաշինական դիմագծին, պատմության մի շարք ուշագրավ խնդիրներին ու պատմական առանձին իրադարձություններին, մի շարք այլ ուշագրավ թեմաների:
Ժողովածուում տեղ գտած հրապարակումների էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ: