Գիրք նվիրելու օրը` Երևան քաղաքի պատմության թանգարանում

Գիրք նվիրելու օրվա առթիվ փետրվարի 19-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում դպրոցականները և թանգարանի այցելուները նվեր ստացան «Երևան» ամսագրի՝ «Review» ամսագրի հետ համատեղ հրատարակած Խոակիմ դե Պոսադայի և Էլեն Սինգերի «Մի’ կերեք զեֆիրը… առայժմ» գիրքը: Այն պատմում է, թե ինչպես 40 տարի առաջ Սթենֆորդում սկսվեց մի զարմանալի գիտափորձ,  և  թե ինչու էր այդքան կարևոր զեֆիրը  ուտելը կամ չուտելը, և ինչպես են այսօր կայացրած նույնիսկ աննշան թվացող որոշումներն ազդում հետագա լուրջ հաջողությունների վրա:

Երևան քաղաքի պատմության թանգարանում  նման միջոցառումները և կազմակերպվող էքսկուրսիաները նույնպես խաղի տարբերակով են անցկացվում` խթան  հանդիսանալով հատկապես դպրոցական տարիքի երեխաների համար ընթերցելու, սովորելու  և իրենց գիտելիքները ամրապնդելու համար:

Արխիվ