Թանգարանի հյուրն էին անչափահաս իրավախախտները
Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը ՀՀ ոստիկանության անչափահաս իրավախախտների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման հետ համատեղ ՀՀ ոստիկանության 95-ամյակի կապակցությամբ ապրիլի 4-ին հանդես եկան աննախադեպ նախաձեռնությամբ:
Շուրջ 45 անչափահաս իրավախախտների համար կազմակերպվեց այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով:
Թանգարանում երեխաներին սպասվում էր ինտերակտիվ միջոցառում: Նրանք մասնակցեցին «Ճանաչիր Երևանը» խաղ-էքսկուրսիային, ծանոթացան մեր բազմադարյա մայրաքաղաքի պատմությանը:
Երեխաները Երևանի հիմնի հնչյունների ներքո Երևանի քաղաքապետի անունից գրքեր ստացան: