Բացվեց Նարգիզ Փաշայանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը

Երևան քաղաքի պատմության թանգարանում ապրիլի 5-ին բացվեց Նարգիզ Փաշայանի ստեղծագործությունների «Տոն, որ միշտ մեզ հետ է» խորագրով անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արվեստագետներ, հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կին գործիչներ, թանգարանի այցելուներ:

Արխիվ