Հանդիպում «19-րդ դարի Երևանի գիմնազիստուհիների» հետ
«Թանգարանների գիշեր» – 2013թ. ակցիայի շրջանակներում Երևան քաղաքի պատմության թանգարանի (Արգիշտի 1/1) միջոցառումների շարքում «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո մայիսի 18-ին ժամը 19:00-21:00 տեղի կունենա հանդիպում «19-րդ դարի Երևանի գիմնազիստուհիների» հետ:
Այցելուները թանգարանի մուտքի մոտ կհանդիպեն ժամանակաշրջանին բնորոշ հագ ու կապով սանուհիներին, կզրուցեն նրանց հետ՝ տեղեկանալով վերջիններիս դպրոցների ստեղծման պատմությանը և կրթական ծրագրերին, նրանց ուղեկցությամբ կշրջեն թանգարանի սրահներում, կլուսանկարվեն:
Հանդիպման ավարտին կովկասի կրթական վարչության տեսուչի օրինակով գիմնազիստուհիներին կհանձնվեն ավարտական վկայականներ: «Տեսուչի» դերը սիրով հանձն է առել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: