«Թանգարանային գիշերը» Երևանի պատմության թանգարանում
![](https://yhm.am/wp-content/uploads/2013/05/1505201331-1-1.jpg)
Երևանքաղաքի պատմության թանգարանում 2013թ. մայիսի 18-ին «Թանգարանային գիշեր» միջոցառումն անց է կացվելու «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո:
Ծրագիր
Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի 1/1) անցկացվելիք «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» միջոցառման
1. Մշտական ցուցադրության դիտում:
2. 18:00-Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազների ցուցահանդես» գրքի շնորհանդես:
3. 19:00-21:00 – Հանդիպում «19-րդ դարի գիմնազիստուհիների» հետ:
4. 21:30-«Երևան քաղաքի պատմության թանգարան» փաստավավերագրական ֆիլմի դիտում: