Թանգարանում ներկայացվեցին մանուկների ստեղծագործությունները
![](https://yhm.am/wp-content/uploads/2013/06/010620131-1.jpg)
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապացությամբ հունիսի 1-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց մանուկների ստեղծագործությունների ցուցահանդես:
«Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան կենտրոնի 2,5 – 5 տարեկան փոքրիկները հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունների ներքո գունային պատկերներով իրենց զգացմունքներն էին արտահայտել: