Ազգանվեր հայի հիշատակը միշտ վառ կմնա
Երևան քաղաքի պատմության թանգարանն իր բացման օրը` 2007թ. ապրիլի 3-ին, իրանահայ նվիրատու Հուսիկ Բուդաղյանից արժեքավոր նվիրատվություն ստացավ:
Դրանք սադաֆապատ ազգային երաժշտական նվագարաններ էին, որոնք այսօր ցուցադրվում են մշտական ցուցադրությունում և այցելուներին հիացնում են կատարման վարպետությամբ և գեղեցկությամբ:
Այդ օրվանից Հ. Բուդաղյանը թանգարանի լավագույն բարեկամներից էր:
Ցավով հայտնում ենք, որ Հ. Բուդաղյանը այսօր մեզ հետ չէ, սակայն նրա նվիրած արժեքավոր ցուցանմուշները մշտապես վառ կպահեն ազգանվեր հայ մարդու հիշատակը: