Յուրօրինակ վիկտորինա Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

Ս/Թ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ, Երևան քաղաքի պատմության թանգարանը հանդես է գալիս  յուրօրինակ վիկտորինայի  նախաձեռնությամբ:

Կարևորելով Երևան քաղաքի վերաբերյալ պատմական և փաստագրական  գրականության տարածումը, առաջնորդվելով  ԻԿՕՄ-ի  (Թանգարանների միջազգային խորհուրդ)  կողմից  Թանգարանների միջազգային օրվա  այս տարվա ‹‹Թանգարանային հավաքածուներն են ստեղծում կապեր›› գլխավոր խորագրով՝ առաջարկում ենք մասնակցել, պատասխանել հարցերին և ստանալ գիրքը՝ նվեր: