Տեղի ունեցավ Երևանի և քույր-քաղաքների բարեկամության խորհրդանիշ «Բարեկամության ծառի» շնորհանդեսը
Այսօր Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Երևանի հետ ֆրանկոֆոն քաղաքների համագործակցության վերաբերյալ «Բարեկամության ծառի» շնորհանդեսը՝ ֆրանկոֆոն քաղաքների մասին նյութերի ցուցադրմամբ:
Ողջունելով բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը կարևորեցին նման միջոցառումների անցկացումը մշակութային օջախներում:
Միջոցառմանը իրենց ներկայությամբ և յուրօրինակ կատարմամբ պատվեցին Երևանի Միսաք Մանուշյանի և Շիրվանզադեի անվան դպրոցի սաները, իսկ թանգարանի աշխատակից Ս. Հակոբյանը ներկայացրեց զեկուցում հայ-ֆրանսիական կապերի, Երևանի հետ ֆրանսախոս քաղաքների համագործակցության վերաբերյալ փաստեր և լուսանկարներ: