Բրազիլիայում ներկայացվել է ԵՔՊԹ «Թանգարանների գիշեր -2014» ծրագիրը
Բրազիլիայում արդեն մեկնարկել է «Ազգային թանգարանների շաբաթ Բրազիլիայում» ծրագիրը:
Այդ ծրագրի շրջանակներում ներկայացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի «Թանգարանների գիշեր -2014» ծրագիրը…
Ծրագրին մասնակցում է և «Թանգարանային առարկաներ և թանգարանները որպես սերունդների երկխոսության հարթակ» թեմայով ելույթ է ունեցել ԻԿՕՄ- Հայաստան ազգային կոմիտեի խորհրդի անդամ, Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանը:
Գիտաժողովը և միջոցառումներն անց են կացվում «Թանգարանները և Ժառանգությունները. հավաքածուների միջոցով են ստեղծվում կապերը» խորագրով:
Բացման արարողությանը, որը տեղի է ունեցել ս.թ. մայիսին, ներկա էր ԻԿՕՄ-ի փոխնախագահ, դոկտոր Թերեզա Շեյները, ով ներկայացրել է «Թանգարանի հավաքածուները, որոնք ստեղծում են կապեր» թեմայով զեկուցումը:
Հրապարակված հոդվածներին կարող եք ծանոթանալ այստեղ…