Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը այցելեց Երևանի պատմության թանգարան

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը Երևանի քաղաքապետարանի Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Նաիրա Նահապետյանի հետ միասին այցելեցին Երևանի պատմության թանգարան:

Հյուրերը դիտեցին անիմացիոն ծրագիրը, ապա թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի հետ լուսանկարվեցին «Երևանցու բնակարանում»: