Գլենդելում կբացվի ԵՔՊԹ արխիվային լուսանկարների ցուցահանդեսը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանի և Գլենդելի «Նարեկ» մշակութային հաստատության համատեղ նախաձեռնությամբ 2015թ. ապրիլի 19-ին Գլենդելի «Նարեկ» մշակութային հաստատությունում կբացվի «Մենք հիշում ենք» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են Երևան քաղաքի պատմության թանգարանի արխիվային լուսանկարները:

Երևան քաղաքի պատմության թանգարան