Գերմանիայի տասներկու քաղաքների քաղաքապետերը ծանոթացել են Երևանի պատմությանը

Երևանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության տասներկու քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականի թիմի անդամներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:
Շրջելով ցուցասրահներում՝ հյուրերը ծանոթացել են մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը:

Հետաքրքրությամբ դիտելով ցուցանմուշները՝ պատվիրակության անդամներն արտահայտել են իրենց տպավորությունները և շնորհակալություն հայտնել բովանդակալից էքսկուրսի համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարների արխիվ