Երևանի քաղաքապետարանի Ճեմասրահում կբացվի «Երախտագիտություն» խորագրով ցուցահանդեսը
Երևան քաղաքի պատմության թանգարանը հոկտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, սիրով հրավիրում է Երևանի քաղաքապետարանի Ճեմասրահ, որտեղ կբացվի «Երախտագիտություն» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Այն նախաձեռնել են Երևան քաղաքի պատմության թանգարանը և Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը:
Ներկայացված կլինեն աշխարհի մի շարք քաղաքապետերի ու կառավարման մարմինների հետեղեռնյան հայանպաստ որոշումների ու կարգադրությունների նմուշներ….