«Ավանդույթից արդիականություն». հայ-Ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդես
Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 22-ին բացվեց հայ-Ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը, որը կրում է «Ավանդույթից արդիականություն» խորագիրը:
Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացմանը և միտված է ամրապնդել Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերն ու ամրապնդել մշակութային փոխառնչությունները:
Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները համադրել է արվեստաբան և նկարիչ Արա Հայթայանը:
Թեև ցուցահանդեսին մասնակցում են տարբեր արվեստագետներ, սակայն նրանց միավորում է ազգերի միջև բարեկամությունը:
Ներկայացված են հայ և ճապոնացի արվեստագետների գեղանկարչական, քանդակային և կոլաժային շուրջ 40 աշխատանքներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը, մուտքն ազատ է: