Միջոցառում՝ նվիրված վարպետի 91-ամյակին
Հրավիրում ենք մասնակացելու «Թանգարանի նվիրատուները» շարքից առաջին հանդիպմանը՝ «Խաչատուր Իսկանդարյան – Վաստակաշատ քանդակագործն ու հին երևանցին» միջոցառմանը՝ նվիրված վարպետի 91-ամյակին:
Կցուցադրվեն Խաչատուր Իսկանդարյանի աշխատանքները, անձնական իրերը, որոնք ներկայացնում են վարպետին որպես բնիկ երևանցի, և հնարավորություն են տալիս մեզ ծանոթանալու մեր քաղաքի կենցաղին և պատմությանը:
Միջոցառումը նպատակ ունի մեծարել մեր երևանցի մեծ արվեստագետներին, ովքեր իրենց ստեղծագործություններով և էությամբ հնարավորություն են տալիս հիշելու և խորհելու մեր քաղաքի պատմության անցյալի ու ներկայի մասին…
Հանդիպումը տեղի կունենա ս/թ ապրիլի 30-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում: