Հանդիպում վաստակաշատ քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի հետ
Երևան քաղաքի պատմության թանգարանում ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Թանգարանի նվիրատուները» շարքից առաջին հանդիպումը, որը կրում էր «Խաչատուր Իսկանդարյան – Վաստակաշատ քանդակագործն ու հին երևանցին» խորագիրը: Այն նվիրված էր վարպետի 91-ամյակին:
Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին Խաչատուր Իսկանդարյանի աշխատանքները, անձնական իրերը, որոնք ներկայացնում են վարպետին որպես բնիկ երևանցի, և հնարավորություն են տալիս մեզ ծանոթանալու մեր քաղաքի կենցաղին և պատմությանը:
Հիշեցնենք, որ «Թանգարանի նվիրատուները» խորագրով հանդիպումների շարքը նպատակ ունի մեծարել մեր երևանցի մեծ արվեստագետներին, ովքեր իրենց ստեղծագործություններով և էությամբ հնարավորություն են տալիս հիշելու և խորհելու մեր քաղաքի պատմության անցյալի ու ներկայի մասին…
Երևան քաղաքի պատմության թանգարան