Մեկամսյա ցուցահանդես՝ նվիրված կանանց
![](https://yhm.am/wp-content/uploads/2016/03/01032016-1.jpg)
Երևանի քաղաքապետարանը և Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում են մասնակցելու քանդակագործ, նկարիչ, դիզայներ Նուռի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա մարտի 10-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Ք. Երևան, Արգիշտիի 1/1):
Ցուցահանդեսը նվիրված է կանանց և գործելու է մինչև 2016թ. ապրիլի 10-ը:
Երևան քաղաքի պատմության թանգարան