Ցուցադրություն՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 16-ին՝ ժամը 18:30-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում նախաձեռնել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցադրություն:
Ցուցադրության է ներկայացված Լիոնի, Մարսելի և Փարիզի 16 լուսանկար, իսկ Երևանը ներկայացված է «Լոկատոր» ընկերության տեսաֆիլմով և «Բյուրեղյա քաղաք» մանրակերտի ցուցադրությամբ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է ամեն տարի՝ մարտի 20-ին, ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի: