Երևանի պատմության թանգարանում կբացվի «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան` հունիսի 1-ին ընդառաջ, Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի 1/1) մայիսի 20-ին` ժամը 16:00-ին, կկայանա «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսի բացումը, որը կգործի մինչև հունիսի 20-ը:
Ցուցահանդեսը առաջին փորձն է՝ ներկայացնելու հեղինակային տիկնիկը, որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է իր մեջ արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն: Ժամանակն է, որպեսզի Հայաստանում ևս, ինչպես այլ երկրներում, հեղինակային տիկնիկը հուշանվերային «վերնիսաժային» կարգավիճակից անցում կատարի թանգարանայինի:
Ցուցահանդեսին մասնակցում են 25 տիկնիկագործներ, որոնք ներկայացնում են տարբեր տեխնիկայի և ժանրի 100-ից ավել տիկնիկներ:
Ցուցահանդեսի ավարտին մասնակից տիկնիկագործները նախաձեռնել են մեկական տիկնիկ նվիրել Արցախի երեխաներին:
Երևան քաղաքի պատմության թանգարան