Բացվեց «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը (Տեսանյութ)

Երևան քաղաքի պատմության թանգարանում մայիսի 20-ին բացվեց «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսը առաջին փորձն է՝ ներկայացնելու հեղինակային տիկնիկը, որպես հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն և կայացած ուղղություն, որն ընդգրկում է արվեստի տարբեր տեսակներ՝ քանդակ, գեղանկարչություն, դիզայն:

Ցուցահանդեսին մասնակցում են 25 տիկնիկագործներ, որոնք ներկայացնում են տարբեր տեխնիկայի և ժանրի 100-ից ավել տիկնիկներ:

Ցուցահանդեսի ավարտին մասնակից տիկնիկագործները նախաձեռնել են մեկական տիկնիկ նվիրել Արցախի երեխաներին:

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 20-ը, ինչպես նաև՝ մայիսի 21-ին՝ թանգարանների գիշերը՝ ժամը 11:00-24:00:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարների արխիվ