Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները տոնական օրերին հյուրընկալել են մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններից Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական և Ժամանակակից արվեստի թանգարանները հունվարի 2-5-ը բաց են եղել մայրաքաղաք այցելած հյուրերի և տոնը Երևանում նշող համաքաղաքացիների համար:
Աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ նշված օրերին համայնքային թանգարաններն ունեցել են շուրջ 300 այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Չինաստանից, ինչպես նաև ԵՄ և ԱՊՀ երկրներից:
Նշված ժամանակահատվածում համայնքային թանգարանները հյուրընկալել են նաև սահմանամերձ գյուղերի դպրոցականների: