Երևանի պատմության թանգարանում բացվել է «Հավերժի Ճամփորդ» խորագրով ցուցահանդես

Կանանց տոներին նվիրված միջոցառումների շարքում Երևան  քաղաքի պատմության թանգարանում բացվել է նկարչուհի և գեղանկարչական ցուցահանդեսների կազմակերպիչ Արմինե Թումանյանի ստեղծագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Հավերժի ճամփորդ» խորագիրը:

Ցուցահանդեսում ներկայացված է 40 աշխատանք:

Հեղինակը 2008 թվականից բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, Թայվանում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Կանադայում և Իսրայելում:

Այցելուները հիացմունքով են հեռացել ցուցադրությունից՝ ցանկություն հայտնելով ավելի մանրամասն ծանոթանալ ներկայացված դիցաբանական թեմաներով գեղարվեստական աշխատանքներին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Լուսանկարներ