Երևանի պատմության թանգարանում բացվել է Հայաստանում սիրիահայերի նկարների ցուցահանդես
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Վերսկիզբ. սիրիահայերի հաջողությունները Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտում» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման և նույնանուն գրքի շնորհանդեսի հանդիսավոր արարողությունը:
GIZ ընկերության և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության համատեղ ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և այլ բարձրաստիճան հյուրեր: