«Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական նկարչության միջազգային մրցույթի հաղթողները՝ Երևանի պատմության թանգարանում
«Սանկտ-պետերբուրգի օրերը» Երևանում միջոցառման շրջանակներում մայիսի 5-ին՝ ժամը 11:50-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական նկարչության միջազգային մրցույթում հաղթած երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 40 աշխատանք:
Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:
Սանկտ-Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության և Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող համերկրացիների և միջազգային հումանիտար համագործակցության գործերով Դաշնային գործակալության աջակցությամբ քաղաքապետարանների և գործընկեր-տարածաշրջանների և քաղաքների հետ համատեղ անց է կացնում «Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական նկարչության միջազգային մրցույթ դպրոցական փոքր և միջին տարիքի երեխաների շրջանակներում:
Մրցույթը նվիրված է Անկախ պետությունների համագործակցության ստեղծման 25-ամյակին:
Մրցույթի առաջին փուլն անցել է ԱՊՀ մասնակից-երկրների քաղաքներում, որոնց հետ Սանկտ-Պետերբուրգն ունի համագործակցության մասին համաձայնություն: Դրանք են՝ Մինսկ և Մինսկի երկրամաս (Բելառուսի Հանրապետություն), Աստանա և Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն), Երևան (Հայաստանի Հանրապետություն), Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն), ք. Օշ (Ղրղզստանի Հանրապետություն), Աշխաբադ (Թուրքմենստան), ք. Կոմրադ և ք. Բելց (Մոլդովայի Հանրապետություն):
Մրցույթին մասնակցել են միջնակարգ, գեղարվեստական և երաժշտական դպրոցների 8-16 տարեկան ավելի քան 1000 աշակերտ: Պատանի նկարիչներն ուսումնասիրել են Սանկտ-Պետերբուրգի մասին տեղեկությունը և ազատ կերպով և տեխնիկայով ներկայացրել իրենց պատկերացումը Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքի մասին: Առաջին փուլի արդյունքներով ընտրվել են ավելի քան 120 լավագույն աշխատանք, որոնք անցել են երկրորդ փուլ և ներկայացվել «Եվրասիական կանչ» III Միջազգային կոնֆերանսի շրջանակներում «Լենէքսպո» ցուցահամալիրի ցուցահանդեսում 2016թ. նոյեմբերի 25-26: Պատանի նկարիչների աշխատանքները ներկայացված կլինեն նաև Սանկտ-Պետերբուրգի ցուցասրահներից մեկում:
2017թ. ընթացքում աշխատանքների ցուցահանդեսը կներկայացվի ԱՊՀ երկրներում: 2016թ. նոյեմբերի 23-ին մասնագիտական հանձնաժողովը, որ բաղկացած է Սանկտ-Պետերբուրգի հայտնի նկարիչներից, ամփոփեց մրցույթի 2 փուլի արդյունքները և յուրաքանչյուր քաղաքից կամ մասնակից-տարածաշրջանից ընտրեց 3 հաղթող:
2017թ. հունիսի 19-25 «Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական նկարչության Միջազգային մրցույթի հաղթողները կմեկնեն Պետերբուրգ:
2016թ.-ի նոյեմբերի 25-ին «Եվրասիական կանչ» III Միջազգային կոնֆերանսի մասնակիցները քվեարկեցին հանդիսատեսի համակրանք մրցանակի համար: Յուրաքանչյուր տարածաշրջանից սահմանվեց 3 հաղթող, և 1 հաղթող՝ «Հանդիսատեսի Համակրանք» անվանակարգում:
Հայաստանի Հանրապետությունից մրցույթի հաղթողներն են՝ Ասմարյան Արման, 11տ.-Ա. Տեր-Ղևոնդյանի անվ. երաժշտական դպրոց, Հախվերդյան Տաթև, 11տ.-Բ. Կանաչյանի անվ. արվեստի դպրոց, Գալստյան Լիլիթ, 15տ.-Կ. Սարաջյանի անվ. երաժշտական դպրոց (հանդիսատեսի համակրանք մրցանակ), Գրիգորյան Անուշ, 9տ.-Լ. Սարյանի անվ. արվեստի դպրոց: