Թանգարանների գիշերը Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանը սիրով հրավիրում է մայիսի 18-ին և 20-ին մասնակցելու Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին:
18 Մայիսի
Թանգարանների միջազգային օր
Երևան քաղաքի պատմության թանգարանը բաց կլինի Ժ.11:00-18:00:
Մուտքն ազատ է:
20 Մայիսի
«Թանգարանների գիշեր»
Երևան քաղաքի պատմության թանգարանը բաց կլինի Ժ.11:00-ից մինչև կեսգիշեր:
Միջոցառումների սկիզբը՝ Ժ. 20:00:
Մուտքն ազատ է:
Թանգարանների գիշեր ծրագրի շրջանակներում, որն ընթանալու է «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ներքո, Երևան քաղաքի պատմության թանգարանում անց է կացվելու միջոցառում՝ «Պատմություններ ամփոփված նամակներում»:
Ժ. 20:00-20:45
«Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում, որի կարգախոսն է «Ցավալի պատմություններ, դժվար պատմելին թանգարանում», Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա հանդիպում անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Ժ. 20:50-21:30
Կընթերցվեն նամակներ ուղարկված ռազմի դաշտից (1941-1945թթ.), աքսորավայրից (1950-ական թթ.) և 20-րդ դարի հայտնի գործիչների նամակագրությունից: Նշված նամակները պահպանվում են թանգարանում, որոնցից ընդամենը մի քանիսն է ներկայացվելու այցելուներին:
Այցելուները նույնպես հնարավորություն կունենան ընթերցելու, պատմելու կամ գրելու իրենց իսկ պատմությունները: