Լիբանանահայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է լիբանանահայ վեց արվեստագետների աշխատանքների «4 սերունդներ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Ներկաների հետ միասին նրանք շրջել և ծանոթացել են ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. հուլիսի 10-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն