«Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Հայէլեկտրո» գործարանի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Յուրի Հովհաննիսյանի «Հիշում է Երևանը» գրքի շնորհանդեսը: Փաստավավերագրական գրքում բազմաթիվ տեղեկություններ կան մայրաքաղաքի հուշարձանների, զբոսայգիների և պուրակների, թանգարանների ու թատրոնների և այլ մշակութային օբյեկտների, ինչպես նաև դրանց ճարտարապետների ու քանդակագործների մասին:
Շնորհանդեսին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև այլ հյուրեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն