Քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների շուրջ 4000 աշակերտ այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան: Անվճար այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին:

Նույնքան աշակերտների էլ հատկացվել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Արծվաբույնը» և Սոս Սարգսյանի անվան համզգային թատրոնի «Շխոց Միհրան» ներկայացումների անվճար տոմսեր:

Ծրագրի նպատակը երևանցի դպրոցականներին մայրաքաղաքի մշակութային արժեքներին ծանոթացնելն ու նրանց գեղագիտական դաստիարակությանը նպաստելն է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ