Մարիամ Ղարիբյանը թանգարանին նվիրեց իր աշխատանքներից մեկը
2017թ. մայիսի 25-ին Այնթափի ասեղնագործական դպրոցի հետևորդ և ուսուցիչ Մարիամ Ղարիբյանը Երևան քաղաքի պատմության թանգարանին նվիրեց իր ձեռքի աշխատանքներից մեկը՝ սեղանի ասեղնագործ ծածկոց:
Երևանի պատմության թանգարանում Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված նրա անհատական ցուցահանդեսը տեղի էր ունեցել 2016 թվականին:
Նվիրատվության արարողությանը ներկա էին Մ. Ղարիբյանի սաները՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի երեխաները, ովքեր այսօր Մարիամի ղեկավարությամբ սովորում են Այնթափի հայտնի ասեղնակարերը: