«Թանգարանների գիշեր»-ը` Երևանի քաղաքի պատմության թանգարաններում

Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով «Թանգարանների գիշեր» ծրագիրն այս տարի կրել է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը:

Երևան քաղաքի պատմության թանգարանում ընթերցվել են Մեծ hայրենական պատերազմի ընթացքում ռազմի դաշտից ուղարկված, ինչպես նաև 1950-ական թվականներին աքսորավայրից ուղարկված նամակներ:

Հատկանշական է, որ այցելուները նույնպես հնարավորություն են ունեցել ընթերցելու, պատմելու և գրի առնելու իրենց պատմությունները: Հարկ է նշել, որ մինչ այդ ծրագրի շրջանակում թանգարանը հյուրընկալել է նաև ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, սիրված երգահան Տիգրան Մանսուրյանին:

Թանգարանային գիշերվա այս տարվա խորագրի համատեքստում մաեստրոն ներկայացրել է Արևմտյան Հայաստանում 20-րդ դարասկզբի հայերի ջարդից մազապուրծ իր ընտանիքի պատմությունը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում «Թանգարանների գիշեր» ծրագրի մանրամասները տես այստեղ…

Լուսանկարներ