«Էրեբունի-Երևան 2799». «Երևանը գեղանկարներում»

Երևան քաղաքի պատմության թանգարանը և Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակներում ներկայացնում են «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսը:

Երկու մասից բաղկացած ցուցահանդեսում ներկայացված կլինեն թե՛ հայ դասականների և թե՛ երիտասարդ սերնդի արվեստագետների ստեղծագործություններ:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:30:

Մուտքն ազատ է, հասցե՝ Արգիշտի 1/1:

Երևան քաղաքի պատմության թանգարան