Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվեց «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսը
«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում «Տե՛ս Երևանը» բաղադրիչի ներքո բացվեց «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսը:
Տե՛ս Երևանը- Մարտիրոս Սարյանի, Պետրոս Կոնտրուրաջյանի, Փանոս Թերլեմեզյանի և այլ հայ դասականների ստեղծագործություններում, ինչպես նաև երիտասարդ սերնդի 30-ից ավել հեղինակների աշխատանքներում:
Երկու մասից բաղկացած ցուցահանդեսում ներկայացված են թե՛ հայ դասականների և թե՛ երիտասարդ սերնդի արվեստագետների ստեղծագործություններ:
Երևան քաղաքի պատմության թանգարան