Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանը գեղանկարներում» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Երևանը գեղանկարներում» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ցուցահանդեսում ներկայացված են 30-90-ականների վարդագույն տուֆի մայրաքաղաքը պատկերող կտավներ:

Պատասխանատուները նշել են, որ ցուցահանդեսում ներկայացված կտավները, որոնք վրձնել են Մարտիրոս Սարյանը, Փանոս Թերլեմեզյանը, Խաչատուր Եսայանը, Գաբրիել Գյուրջյանը, Արմեն Չիլինգարյանը, Պարսամ Սիմոնյանը, Մերուժան Հարությունյանը, Վլադիմիր Սահակյանը, Գևորգ Խանաղյանը, Համազասպ Սահակյանը, Գուրոսը, Եղիշե Մարտիկյանը, Լևոն Տոնականյանը և Եսայի Մինասյանը, պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում և ցուցադրվում են առաջին անգամ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահ, որտեղ բացված ցուցահանդեսում էլ ներկայացվել են ժամանակակից սերնդի նկարիչների` այսօրվա Երևանը պատկերող գործերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ