«Լինում է չի լինում երեք տոնածառ է լինում». ամանորի կրթական ծրագիր՝ երեխաների համար
Երևան քաղաքի պատմության թանգարանը ներկայացնում է «Լինում է չի լինում երեք տոնածառ է լինում» ամանորի կրթական ծրագիր երեխաների համար:
Ծրագիրը հիմնված է ամանորի նոր ցուցադրության վրա, որտեղ ներկայացված են հին հայկական, խորհրդային շրջանի և ժամանակակից տոնածառներ, ինչպես նաև խաղալիքներ, տիկնիկներ:
Սիրով սպասում ենք երեխաներին, հատկապես մակապարտեզի և դպրոցական խմբերի և ոչ միայն… Խմբին տրվելու է մասնակցության շնորհակալագիր:
Տոմսը, որն ընդգրկում է նաև թանգարանի երեք սրահներից բաղկացած հիմնական ցուցադրությունը՝ դպրոցական երեխաների համար արժե 250 դրամ, մանկապարտեզի սաների համար անվճար է, մեծահասակների համար՝ 500 դրամ: Ուղեկցող ուսուցչուհու մուտքն անվճար է:
Կրթական ծրագրի արժեքն ամբողջ խմբի, բոլոր տարիքների համար՝ 2000 դրամ է: Նախապես գրանցվել՝ (010) 56 81 09 հեռախոսահամարով:
Թանգարանը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ Ժ.11:00-17:30:
Մեր հասցեն՝ Արգիշտի 1/1, Երևանի քաղաքապետարանի երկրորդ մուտք:
Երևան քաղաքի պատմության թանգարան