Երևանի պատմության թանգարանում կբացվի իրանական մշակույթին նվիրված ցուցահանդես

Մարտի 21-ին` ժամը 15:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի արդեն ավանդական դարձած «Մշակութային երկխոսություն-3» խորագրով ցուցահանդես՝ նվիրված իրանական մշակույթին:

Ցուցահանդեսում ներկայացված կլինեն գեղանկարներ, տարազներ, գորգեր, մանրանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, կենցաղային իրեր, ծիսական առարկաներ և այլն:

Ցուցանմուշները հիմնականում վերագրվում են 17-19-րդ դարերին:

Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31-ը:

Երևան քաղաքի պատմության թանգարան