Նոր ցուցահանդես՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
Երևանի 2800-ամյակի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագրով:
Ցուցահանդեսի խորհուրդը հետևյալն է. ցույց տալ, որ Երևանի տարածքը մշտապես բնակեցված է եղել մարդու կողմից, իսկ բրոնզի դարի մշակույթն իր կատարելությամբ հիացմունք է պատճառում բոլոր ժամանակներում:
Կներկայացվեն նաև հայտնի նկարիչների ստեղծագործությունները, որոնցում պատկերված է վարդագույն տուֆի Երևանը:
Ցուցահանդեսում ընդգրկված են ցուցանմուշներ թանգարանի բրոնզի դարի և կերպարվեստի հավաքածուներից, որոնց մեծ մասը հանրությանը ներկայացվում է առաջին անգամ: