Երևանի պատմության թանգարանը մասնակցում է Թանգարանային էքսպո-2018 ցուցադրությանը

Երևան քաղաքի պատմության թանգարանը նոյեմբերի 12-14-ը մասնակցում է Թանգարանային էքսպո 2018 ցուցադրությանը:

Սիրով հրավիրում ենք ծանոթանալու տաղավարին՝ մանրամասն տեղեկատվություն ստանալու թանգարանի ծրագրերի, զբոսաշրջային ներուժի և հնարավոր համագործակցության առաջարկների մասին:

Հասցե՝ Մելիք Ադամյան 2/2, ՀԲԸՄ <<Հայաստան>> պատկերասրահ:

«Թանգարանային շաբաթ․ վերանայելով մշակութային տարածքները» խորագիրը կրող միջոցառումների շարքը նախաձեռնել են ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան և ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ։