Երևանի ճարտարապետական կառույցները՝ «Նուբար» արվեստանոցի ցուցահանդեսում
Երևան քաղաքի պատմության թանգարանը մարտի 18-ին` ժամը 16:00-ին, սիրով հրավիրում է մասնակցելու «Նուբար» արվեստանոցի հերթական ցուցահանդեսին։
Այս անգամ դուք կտեսնեք Երևանը երեխաների աչքերով՝ որտեղ արտացոլվում են Երևանի ճարտարապետական կառույցները, որոնք իրենց հմայքով գեղեցկացրել և գեղեցկացնում են մեր մայրաքաղաքը։