ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում

070920161

Ս. թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես՝ «Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով: Ցուցահանդեսում կներկայացվեն 1988-1990-ական թթ. արցախյան շարժման բնօրինակ պաստառներ (թվով 33), որոնք թանգարանի համապատասխան հավաքածուի մի մասն են կազմում և ձեռք են բերվել 1990-ական թվականներին թանգարանի աշխատակիցների կողմից:

Դրանց բովանդակությունը պարունակում է ՀՀ անկախության համար մղված պայքարի ողջ գաղափարախոսությունը:

Մուտքը՝ ժամը 18:30-ից:

Երևանի քաղաքի պատմության թանգարան

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us