Թանգարանային գիշերը կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800- ամյակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պատմության թանգարանում «Թանգարանային գիշերը» կներկայացվի խորհրդանշական գորգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

«Որպես կանոն՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող համայնքային թանգարանները միանում են Թանգարանների միջազգային օրվա և Թանգարանային գիշերվա ծրագրին:

Թանգարանները հանդես են գալիս հետաքրքիր ծրագրերով: Քանի որ այս տարին Երևանի համար հոբելյանական է, հետևաբար Երևանի պատմության թանգարանը, ավանդական ծրագրերից բացի, ներկայանալու է հետաքրքիր միջոցառմամբ: Թանգարանային գիշերը ներկայացվելու է խորհրդանշական գորգ, որը պահվելու է Երևանի պատմության թանգարանում»,-ասաց Գևորգ Օրբելյանը:

Գորգը գործելու մեկնարկը տրվել է մեկ տարի առաջ: Գորգի թեմատիկան Երևանի տեսարժան վայրերն են, Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, 12 մայրաքաղաքների խորհրդանիշները և այլն: 50 տարի առաջ Երևանի 2750-ամյակի առթիվ գործվել էր «Էրեբունի» գորգը:

Թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ տես սկզբնաղբյուր կայքում․․․ 

Այլ հրապարակումներ
prev next

  • Добавить ВКонтакте заметку об этой странице
  • Мой Мир
  • Facebook
  • Twitter
  • LiveJournal
  • MySpace
  • В закладки Google
  • Google Buzz
  • Яндекс.Закладки
  • LinkedIn
  • del.icio.us