09, 2018

Հուշանվերներ՝ գերքաղաքների միջազգային օլիմպիադայում 2-րդ կարգի արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հյուրընկալել և հուշանվերներ է հանձնել սեպտեմբերի 2-7-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված գերքաղաքների 3-րդ միջազգային օլիմպիադայում թիմային հաշվարկով 2-րդ կարգի արծաթե գավաթ և «Բլից» մրցույթում 2-րդ կարգի փոքր արծաթե գավաթ նվաճած երևանցի դպրոցականներին ու պատվիրակության անդամներին: