Այցելուներին

 

Թանգարանի աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթի- շաբաթ, ժամը 11:00 – 17:30: Հանգստյան օրեր՝ կիրակի, ազգային տոների և հիշատակի օրեր:

Երևան քաղաքի պատմության թանգարանում գործում են հետևյալ ծառայությունները.

ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄՈՒՏՔԻ ՏՈՄՍԵՐ

Դպրոցականներ – 500 դրամ,

Ուսանողներ – 1000 դրամ,

Մեծահասակներ, օտարերկրյա այցելուներ – 1500 դրամ:

Էքսկուրսիաներ

Երևան քաղաքի պատմության թանգարանը կազմակերպում և իրականացնում է ակնարկային էքսկուրսիաներ, խաղ-էքսկուրսիաներ, դաս-էքսկուրսիաներ: Խաղ-էքսկուրսիաները և դաս-էքսկուրսիաները դասական էքսկուրսիաներից տարբերվում են նրանով, որ այս մեթոդը օգնում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաներին ցուցադրվող նյութը մատչելի ընկալել:

Էքսկուրսիաներն անցկացվում են հետևյալ լեզուներով՝ հայերեն՝ 2000 դրամ, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն՝ 5000 դրամ, Երևանի 17-20 դդ. գլխավոր հատակագծի անիմացիոն նվագակցություն – 1000 դրամ։

Թանգարանը սպասարկում է նաև հաշմանդամներին, որոնց համար ստեղծված են համապատասխան պայմաններ (թեքահարթակներ, վերելակ):

Ցուցահանդեսներ

Բացի հիմնական ցուցադրությունից Երևանի պատմության թանգարանում գործում է ժամանակավոր ցուցահանդեսների ցուցասրահ, որտեղ պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ: Այստեղ պարբերաբար ցուցադրվում են ինչպես թանգարանի ավանդաբաժիններում (ֆոնդերում) պահվող թանգարանային առարկաները, այնպես էլ անհատ ստեղծագործողների ժամանակակից աշխատանքները:

Թանգարանը համագործակցում է մանկապարտեզների, դպրոցների, բուհերի, մանկատների, համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների, թանգարանների, արդյունաբերական գործարանների, հեռուստաընկերությունների, արտասահմանյան տարբեր կազմակերպությունների և մի շարք անհատների հետ:

Կոնտակտային հեռախոսահամար՝ (+37410) 56-81-08